Երկրաշարժից հետո Թուրքիայում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել

12:15     6 փետրվարի, 2023

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո երկրի հարավային Հաթայի նահանգում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում Է ТАСС-ը:

Լրատվամիջոցները խողովակաշարի երկու հատվածներում բռնկված խոշոր հրդեհի կադրեր են հրապարակել: Բռնկման երկու օջախների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշի նահանգում ուժգին երկրաշարժից հետո:


© armedia.am