Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

13:11     6 փետրվարի, 2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել ուժեղ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում գրանցված զոհերի ընտանիքներին։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունները զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,-  այս մասին  Փաշինյանը գրել է թվիթերյան իր էջում։


© armedia.am