Սիրիայում երկրաշարժից վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Հալեպի միջնաբերդը

13:23     6 փետրվարի, 2023

Երկրաշարժից տուժել է Հալեպի միջնաբերդը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտը։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի թանգարանների և տեսարժան վայրերի վարչության գլխավոր տնօրեն Համամ Սաադը։

«Մենք հաղորդումներ ենք ստացել Հալեպի միջնաբերդում ճաքի մասին և ուղարկեցինք փորձագետների խումբ՝ տեղանքը ստուգելու և վնասը գնահատելու համար», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։


© armedia.am