Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը նվազում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

22:51     6 փետրվարի, 2023

Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը նվազում է, էսկալացիայի ռիսկը՝ մեծանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: 

«Խաղաղության հեռանկարները անընդհատ նվազում են, հետագա էսկալացիայի և արյունահեղության հավանականությունը մեծանում է։ Ես չեմ վախենում, որ աշխարհը կուրորեն գնում է դեպի ավելի մեծ պատերազմ։ Այն քայլում է դեպի այդ ուղղությամբ լայն բացած աչքերով »,- ասել է նա։

«Աշխարհին խաղաղություն է պետք: Խաղաղություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի»,- հավելել է Գուտերեշը։


© armedia.am