Հալեպի Կիլիկյան երկրորդական վարժարանը երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ է կրել։ «Գանձասար»-ը հայտնում է, որ վարժարանի տնօրինությունը որոշել է փակ պահել վարժարանի դռները՝ մինչև որ համապատասխան մարմինները ստուգեն կառույցի կայուն մնալու հավանականությունն ու անհրաժեշտ վերանորոգումներ կատարեն։