Մեզ համար որևիցե նոր բան չի հնչել․ ՀՀ ԱԺ նախագահը՝ ԼՂ-ի հիմնախնդրի վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

14:49     7 փետրվարի, 2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ պետք է արձագանքել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ։

 «Ի՞նչ արձագանքենք, կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է և գործընթաց է, որին պետք էլ չէ հիմա խանգարել։ Մեծ առումով մեր համար որևիցե նոր բան չի հնչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։


© armedia.am