Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է ավելի քան 13 միլիոն մարդ. Էրդողան

18:48     7 փետրվարի, 2023

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է համաշխարհային խոշորագույն աղետներից մեկը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է ավելի քան 13 միլիոն մարդ։ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել, այն գերազանցել է 3,5 հազարը։

«Մահացածների թիվը շարունակում է աճել, այս պահին զոհերի թիվը հասել է 3549-ի, 22168 մարդ վնասվածքներ է ստացել»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ Էրդողանի, որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ավելի քան 8000 մարդ է փրկվել։


© armedia.am