Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

18:39     7 փետրվարի, 2023

Մասնակի վերականգնվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը փետրվարի 6-ին արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:

«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© armedia.am