Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. առաջիկա 5 օրվա կանխատեսում

16:06     8 փետրվարի, 2023

Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն:


© armedia.am