Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ

14:27     8 փետրվարի, 2023

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով Հայաստան է տեղափոխվել 17 անձ։ Sputnik Արմենիա -ին տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք Հայաստան են տեղափոխվել ընտանիքների հետ վերամիավորվելու համար»,– ասաց Ամատունին։

 

 


© armedia.am