Սպիտակ տունը հերքել է «Հյուսիսային հոսք-2»-ի պայթեցման գործում ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցության մասին տեղեկությունը

22:15     8 փետրվարի, 2023

Չորեքշաբթի Սպիտակ տունը կտրականապես հերքել է այն տեղեկությունը, որ անցյալ տարվա հունիսին ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի տակ պայթուցիկ սարքեր են տեղադրվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակների կողմից «Baltops» զորավարժությունների քողի ներքո:

«Սա կատարյալ սուտ է և կատարյալ հորինվածք»,- ՏԱՍՍ-ին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիան Ուոթսոնը՝ ի պատասխան նշված վարկածը մեկնաբանելու խնդրանքի։

Ավելի վաղ այդ վարկածի մասին հայտնել էր ամերիկացի հրապարակախոս Սեյմուր Հերշի աղբյուրը, որը մասնագիտացած է լրագրողական հետազոտություններ կատարելու մեջ։ Ինչպես գրել է Հերշն իր հոդվածում, գործողությունն անցկացնելու որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմում ազգային անվտանգության պաշտոնյաների հետ ինը ամիս տեւած քննարկումներից հետո։ Նրանց թվում էին, մասնավորապես, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին «Հյուսիսային հոսք AG» -ն հայտնել էր «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել նախօրեին «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» ծովային գազատարների երեք լարերի վրա»:


© armedia.am