Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լոնդոնում կընդունի Զելենսկիին

22:48     8 փետրվարի, 2023

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կընդունի չորեքշաբթի Լոնդոն ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ բրիտանական Sky News հեռուստաալիքը ցուցադրել էր բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռի Սթանսթեդ օդանավակայանում վայրէջքի կադրերը, որում Զելենսկին Լեհաստանից ժամանել է Լոնդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


© armedia.am