Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)

12:26     9 փետրվարի, 2023

Խորհրդարանը փետրվարի 9-ի նիստում շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հարևան երկրների հետ հարաբերություններին, արձագանքել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը: «Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նաև իր դիրքորոշումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է  Սարգիս Խանդանյանին:


© armedia.am