Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել

14:05     9 փետրվարի, 2023

Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտնել են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից:

Մեքսիկայի Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։


© armedia.am