Ինչպես մենք էինք Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հետ միասին, հիմա էլ Ադրբեջանն է մեզ հետ. Էրդողան

17:42     9 փետրվարի, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին Թուրքիային օգնելու համար, փոխանցում է News.am-ը: 

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի նախագահը հայտնել է, թե տեղյակ է Ադրբեջանից ուղարկված օգնության մասին։ Նա նշել է, թե ինչպես Ղարաբաղում Թուրքիան Ադրբեջանի հետ միասին էր, այնպես էլ հիմա Ադրբեջանը Թուրքիային դժվար վիճակում միայնակ չի թողնում։ «Մեր կարգախոսն է՝ Մի ազգ, երկու պետություն»,– ասել է Էրդողանը։


© armedia.am