Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ադըյամանում Հայաստանի փրկարարական ջոկատի աշխատանքից

18:22     9 փետրվարի, 2023

 

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Թուրքիայի Ադըյաման քաղաքում Հայաստանի փրկարարական ջոկատի աշխատանքը: 

«Հայաստանի փրկարարական ջոկատը շարունակում է աշխատանքը Ադըյամանում հերթական փլուզման վայրում»,-  տեսանյութին կից գրել է Փայլանը:

 

Ermenistan kurtarma ekibi Adıyaman’da başka bir enkazda çalışmalarına devam ediyor.
Canlı çıkarma umudumuz var. pic.twitter.com/AwpRm9hT9W

— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) February 9, 2023


© armedia.am