Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է հայկական զորախմբի մարտունակությունը

11:00     10 փետրվարի, 2023

Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։
Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:
Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը:


© armedia.am