Փարիզը կոչ է անում Բաքվին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը. ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչություն

12:57     10 փետրվարի, 2023

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին, փոխամցում է news.am-ը:

«ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։  Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- գրված է ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում։


© armedia.am