Թուրքիայում բնական աղետը կարող է հետաձգել նոր գազային հանգույց ստեղծելու նախագծի իրականացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ երկրաշարժը կարող է ստիպել երկրներին հետաձգել նախագիծը, սակայն այն ամեն դեպքում կյանքի կկոչվի, գրում է riafan.ru-ն:
Թուրքիան և Ռուսաստանը պատրաստվում են նոր գազային հանգույց ստեղծել, որը կարող է դառնալ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ եվրոպական պետությունների էներգիայի մատակարարման կետ, փոխանցում է Tert.am-ը։