Լավրովը կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ

14:27     10 փետրվարի, 2023

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների  ղեկավարների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է  ՏԱՍՍ-ը։

«Սպասվում է, որ կքննարկվեն այդ միությունների գործունեության արդյունքները 2022 թվականին և մոտ ժամանակահատվածում համագործակցության հեռանկարային ուղղությունները», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ մասնակիցները մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։


© armedia.am