Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում

14:44     10 փետրվարի, 2023

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-3 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


© armedia.am