Մակրոնը բացառել է առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինային կործանիչների մատակարարումը

15:18     10 փետրվարի, 2023

Առաջիկա շաբաթներին ոչ մի դեպքում կործանիչները Կիև չեն մատակարարվի։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթաժողովին հաջորդած ճեպազրույցում, որի հիմնական թեման Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցն էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կործանիչների մատակարարումն առաջնահերթություն չէ, դա այն չէ, ինչ այժմ պետք է ուկրաինական բանակին։ Ոչ մի դեպքում չի կարելի կործանիչները հանձնել առաջիկա շաբաթներին», ասել է նա: 

Միաժամանակ նա ընդգծել է, որ «սկզբունքորեն ոչինչ չի բացառում, բայց հիմա դա չէ գլխավոր հարցը»։


© armedia.am