Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

11:11     11 փետրվարի, 2023

Այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա։  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, հայտնում է Panorama-ն։

«Մարդասիրական օգնություններով բեռնված բեռնատարները հատել են սահմանը Մարգարայի կամրջով և ճանապարհ ընկել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,- գրել է նա Թվիթերում։

ՀՀ ԱԳ փոխնախագահ Վահան Կոստանյանն էլ տեսանյութ է հրապարակել Մարգարայի կամրջից.


© armedia.am