Ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը Հայաստանի պատվիրակն արժանացել է բրոնզե մեդալի

19:52     13 փետրվարի, 2023

Սոֆիայում,  ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին մասնակցել  են նաև Հայաստանի պատվիրակները, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Առավել հաջող է հանդես եկել  Արտյոմ Ղալաչյանը / 66 կգ /:  Նա իր հաշվին գրանցել է վեց հաղթանակ, գրավել է երրորդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի:  

Մեր մյուս երեք ներկայացուցիչները անմասն են մնացել մրցանակներից:

 


© armedia.am