Իրանն ու Չինաստանը համագործակցության վերաբերյալ 20 համաձայնագիր են ստորագրել

16:59     14 փետրվարի, 2023

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ներկայությամբ Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության մասին 20 համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է IRNA-ն։

Համաձայնագրերը վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ճգնաժամային կառավարումը, զբոսաշրջությունը, հաղորդակցությունները և տեղեկատվական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրը, միջազգային առևտուրը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը, առողջապահությունը, լրատվամիջոցները, սպորտը և մշակութային ժառանգությունը:

Ռաիսին եռօրյա այցով Պեկին է ժամանել երեքշաբթի առավոտյան։ Օդանավակայանում նրան դիմավորել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը։

Էբրահիմ Ռաիսիի այցը Պեկին վերջին 20 տարվա ընթացքում համարվում է Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցը։


© armedia.am