Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Պայմանավորվածություն է եղել, որից մեկը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն է։ Հայկական և թուրքական կողմը քննարկումներ են անցկացնում, և կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ` հույս ունենալով, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա»,- ասաց Գրիգորյանը։