Հռոմի պապը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

13:15     15 փետրվարի, 2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման խաղաղ կարգավորման իր ծրագիրը, ՌԻԱ Նովոստիին ասել է Հնահավատացյալների համաշխարհային միության (ՀՀՄ) նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է պահպանում պապի հետ։

«Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման խաղաղ կարգավորման առաջարկի ծրագիր ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը», - ասել է Սևաստյանովը։

Նա նաև մեջբերեց պոնտիֆիկոսի նամակից մի հատված. «Այնպես կցանկանայի գնալ Մոսկվա և Պուտինի հետ խոսել Եվրոպայում խաղաղ կարգավորման ծրագրի մասին»:


© armedia.am