Միրզոյան-Չավուշօղլու հանդիպում. երկրաշարժի հնարավոր ազդեցությունը կարգավորման գործընթացի վրա

19:33     15 փետրվարի, 2023

Այսօր կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, որի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարար  Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հնդիպման արդյունքներով կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ: Մասնավորապես, ինչպես նշել է Արարատ Միրզոյանը համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ:

Սակայն անկախ իր օրակարգում երկրաշարժի հետևանքով առաջացած որոշակի փոփոխությոուններից և անկախ իր համար դժվարին այս օրերին Հայաստանից Թուրքիային տրվող օգնությանն ու դրական ազդակներին՝ դժվար է պատկերացնել, որ Անկարան կհրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որդեգրած տրամաբանությունից՝ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումով պայմանավորելուց:

Ինչ վերաբերում է սահմանի ամբողջական բացմանը պատրաստվելու հարցով ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա այստեղ առավել կարևոր են իրական գործողությունները: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները պայմանավորվածություն էին ձեռք բերել երկու երկների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ, սակայն դեռևս այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել և հստակ ժամկետներ այս առումով չկա:

Մանրամասները ABNews-ին տված մեկնաբանությունում. 


© armedia.am