Արամ Առաջինը կմեկնի Հալեպ

10:15     16 փետրվարի, 2023

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այսօր հովվապետական այցով կմեկնի Հալեպ՝ լինելու իր ժողովրդի հետ ու իր ժողովրդի կողքին։ Կաթողիկոսարանի հաղորդմամբ, այցը կլինի մեկ օր։ 

Արամ Առաջինը այցելելու է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնտեղ Ս. Վարդանանց զորավարների հիշատակության օրվա առիթով Սուրբ պատարագ է մատուցվելու։ 

 


© armedia.am