«Պարոն Ազնավուրը». կնկարահանվի շանսոնյեի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը

11:00     16 փետրվարի, 2023

2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը», հայտնում են Ազնավուր հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում, փոխանցում է Armradio.am-ն։

«Սպասված ու բացառիկ այս նախագծի մասին այլ մանրամասներ խոստանում ենք պատմել առաջիկայում»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում:

Շառլ Ազնավուրը կայնքից հեռացել է 2018-ին:


© armedia.am