2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը», հայտնում են Ազնավուր հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։ Ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում, փոխանցում է Armradio.am-ն։
«Սպասված ու բացառիկ այս նախագծի մասին այլ մանրամասներ խոստանում ենք պատմել առաջիկայում»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում:
Շառլ Ազնավուրը կայնքից հեռացել է 2018-ին: