Բնակչության եկամուտների որոշակի բարձրացումը համարժեք չէ երկնիշ թանկացումներին

14:19     16 փետրվարի, 2023

Վիճակագրական կոմիտեի՝ օրեր առաջ ներկայացված ամփոփումը փաստում է, որ գնաճի միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարվա հունվարին։ 

Փաստի արձանագրումից զատ կարևոր է նաև անդրադառնալ իրականցվող քաղաքականությանը՝ գնաճը զսպելու և դրա սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված։

ԿԲ-ն անում է այն, ինչ պետք է անի, սակայն Կառավարության գործողությունները պետք է լինեն ներդաշնակեցված։ Իսկ մենք այս իմաստով նման քաղաքականության ականատես չենք եղել։ Իսկ երբեմն պատասխանատու օղակների կողմից անգամ թանկացումների հետ կապված իրավիճակի օբյեկտիվ ախտորոշում չի եղել։ 

Իսկ ի՞նչ քաղաքականություն է իրականացվում սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Արդյո՞ք կառավարության կողմից կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձերի որոշակի բարձրացումները իրապես օգնում են մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքների՝ երկնիշ թանկացումների խնդիրը հաղթահարելու։
Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը PARA TV-ի եթերում:


© armedia.am