Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու ժամանակը դեռ չի եկել. Մակրոն

22:43     17 փետրվարի, 2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակը դեռ չի եկել։ Այս կարծիքը նա հայտնել է չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է ուժ և քաջություն ունենանք երկխոսությունը վերսկսելու համար, որպեսզի գտնենք կայուն լուծում: Բայց պարզ է, որ այժմ երկխոսության ժամանակը չէ», - ասել է նա:

Միաժամանակ, ֆրանսիացի առաջնորդը նշել է, որ Եվրոպայում կայուն խաղաղությունն անհնար է առանց Ռուսաստանի հետ հաշվի նստելու:

 

 


© armedia.am