Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը

09:53     18 փետրվարի, 2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը․ քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 

Այս մասին ասված է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։

Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։


© armedia.am