Սուրեն Պապիկյանն ԱՄԷ-ում կմասնակցի IDEX and NAVDEX-2023 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

18:06     18 փետրվարի, 2023

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: 
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 


© armedia.am