Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ

15:20     20 փետրվարի, 2023

ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։


© armedia.am