Արոնյանը միանձնյա գլխավորում է WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը

11:25     22 փետրվարի, 2023

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:

Արմենպրես-ի հաղորդմամբ` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող  մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի նկատմամբ:

Այս տուրից հետո էլ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 5 հնարավորից ունի 4 միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:


© armedia.am