Վերջին օրերին Ադրբեջանում բավական ակտիվացել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» թեման։ Այս արհեստական միավորը ներկայացնողները տարբեր մակարդակների հանդիպումներ են ունենում, պարբերաբար իրենց մոտեցումները ներկայացնում ԶԼՄ-ներով, հայտարարություններով ու հրապարակումներով հանդես գալիս։
Ուշագրավ է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» անունը կրող կազմակերպությունը ձևավորվել է 2022-ին՝ «Ադրբեջանի փախստականների համայնք» կազմակերպության հիման վրա։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար, որ այն, ինչ արվում է այսօր այս ուղղությամբ պաշտոնական Բաքվի կողմից մտածված, հաշվարկված ու հետևողականորեն իրականացվող քաղաքականություն է։ Եվ շատ կարևոր է հասկանալ՝ ինչի՞ է ուզում նման քաղաքականությամբ հասնել Բաքուն։
Փախստականների վերադարձի, Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ իրականացվող քաղաքականության, Հայաստանի իշխանությունների որդեգրած մոտեցման, իրական պատկերի, մարտահրավերների և անելիքների մասին «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի մեկնաբանությունը Para TV-ին․