Մակրոնն ու Շոլցը Զելենսկիին կոչ են արել բանակցություններ սկսել Մոսկվայի հետ

23:59     24 փետրվարի, 2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հորդորել են բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Փարիզում կայացած զրույցի ժամանակ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Զելենսկիին ասել են, որ սկսի քննարկել բանակցություններ վարելու գաղափարը։ Մակրոնը նաև հիշեցրել է Ուկրաինայի նախագահին, որ Ֆրանսիան և Գերմանիան կարողացել են խաղաղության հասնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թեև մինչ այդ նրանք ոխերիմ թշնամիներ են եղել: 

Բացի այդ, Ֆրանսիայի առաջնորդը Զելենսկիին ասել է, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու քաղաքական ողջամտություն դրսևորել և բարդ որոշումներ կայացնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


© armedia.am