Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «WR Chess Masters» մրցաշարում

09:01     26 փետրվարի, 2023

Լևոն Արոնյանը հաղթող ճանաչվեց «WR Chess Masters» մրցաշարում:
Արոնյանը, Նեպոմնյաշչին և Գուկեշը 9 հնարավորից վաստակել են 5.5 միավոր։ Միավորների հավասարության պատճառով անցկացվեց փլեյ-օֆֆ, որտեղ հայ շախմատիստը հաղթեց բոլոր խաղերում և դարձավ մրցաշարի հաղթող:
 

Փլեյ-օֆֆում Լևոնը 2:0 հաղթեց Գուկեշին և 1:0 նեպոմնյաշչիին:

Լևոնը նաև բարելավեց իր վարկանիշը 9.4 կետով և այժմ իր վարկանիշը 2745 է:


© armedia.am