Թեհրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ պլանին. Իրանի ԱԳՆ

11:54     27 փետրվարի, 2023

Իրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն։

«Եկել է իսկական դիվանագիտությունն ակտիվացնելու ժամանակը, որպեսզի վերջ դրվի հակամարտությանն ու այն գործողություններին, որոնք պատերազմ են հրահրում, այդ թվում այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներին եւ միակողմանի պատժամիջոցներին»,- նշել են իրանցի դիվանագետները։

Նրանք ավելացրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման Չինաստանի առաջարկությանը։

Թեհրանը նշել է, որ նախընտրում է երկխոսությունն ու դիվանագիտությունը միջպետական վեճերի լուծման համար։ Իրանական կողմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։


© armedia.am