Աճել է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին. Լավրով

14:50     27 փետրվարի, 2023

ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին միանալ ցանկացող երկրների թիվը կտրուկ աճել է, այժմ դրանք մոտ 20-ն են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտում է ՌԻԱ Նովոստին:

«Հատկանշական է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողության անցած առաջին տարում, կտրուկ աճել է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են միանալ BRICS-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը. այժմ դրանց թիվը շուրջ երկու տասնյակ Է»,-ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածքային մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության բացմանը։

Նա նաև հավելել է, որ խոսքը գնում է այն երկրների մասին, որոնք իրենց տարածաշրջաններում էական դերակատարում ունեն՝ Եգիպտոս, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ինդոնեզիան, Մեքսիկան և աֆրիկյան մի շարք երկրներ։


© armedia.am