Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը՝ սումգայիթյան ոճրագործության զոհերի մասին

23:32     27 փետրվարի, 2023

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է արել՝ նվիրված սումգայիթյան  ոճրագործության զոհերի հիշատակին։ Նա նաև հիշատակել է Խոջալուի (Իվանյան) դեպքերի ժամանակ սպանվածներին։ 

«Հարգանքով հիշում եմ 1988թ․ փետրվարի 27-ին Բաքվում, Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերին»,- գրել է նա՝ շեշտելով, որ  Ադրբեջանը և Հայաստանը պիտի առերեսվեն այդ իրողությունների հետ և ապահովեն արդարությունը։

«Առերեսումը բացելու է երկու ժողովուրդների խաղաղության դուռը»,- շեշտել է նա, հաղորդում է Ermenihaber-ը: 


© armedia.am