Որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է․ Դավիթ Տոնոյան

19:57     28 փետրվարի, 2023

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․

«Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասընթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ,  երկշաբաթյա ընդմիջումից հետո. այս անգամ էլ՝  դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին։

ՀԿ դատարանի դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի  արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով:

Ն.Գ. կրկին տեղեկացնում եմ նաև, որ սույն «անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»:


© armedia.am