Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ կրկնակի ոսկե մեդալակիր

19:04     4 մարտի, 2023

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը, փոխանցում է Panorama.am-ը:

Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 15.083 միավոր` զբաղեցնելով առաջին տեղը:

Օրեր առաջ Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 15,133 միավոր:


© armedia.am