Արևմուտքը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել հակամարտության ավարտից հետո․ Շոլց

20:37     5 մարտի, 2023

Արեւմտյան երկրները պատրաստ են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք խաղաղության սկսվելուց հետո երկրի անվտանգության որոշակի երաշխիքներ կազմակերպել»,- ասել է նա։ 

Շոլցը հավելել է, որ արևմտյան երկրները դեմ չեն Ուկրաինայի՝ ամբողջությամբ ԵՄ անդամակցությանը, սակայն դրա համար Կիևը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։

«Մենք նրանց ասել ենք, որ կարող են իրականացնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։Նրանք աշխատում են առաջընթաց գրանցել բոլոր չափանիշներով, որոնք մեզ համար կարևոր են»,- ասել է Շոլցը։ 


© armedia.am