Եվրամիությունն ազատվել է Ռուսաստանի գազի և նավթի մատակարարումների կախվածությունից: Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպայի կախվածությունը ռուսական նավթի և գազի մատակարարումներից այժմ անցյալում է»,- կարծում է ԵՀ ղեկավարը։
«Ռուսաստանը 8 ամսում կրճատեց գազի արտահանումը Եվրոպա 80%-ով: Միասին մենք կարողացանք դա փոխհատուցել քրտնաջան աշխատանքի միջոցով: Իհարկե, լավ ընկերները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Նորվեգիան, մեզ օգնեցին՝ աջակցելով հեղուկացված և խողովակաշարային գազի մատակարարման հարցում»,- բացատրել է ֆոն դերը Լեյենը:
ԵՀ ղեկավարի խոսքով՝ Մոսկվան ձգտել է քանդել ԵՄ համախմբվածությունը՝ կրճատելով էներգակիրների մատակարարումները։
«Սակայն հակառակը տեղի ունեցավ», - ասել է ֆոն դեր Լեյենը: