ՌԴ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Տիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի դեմ խաղին

15:33     7 մարտի, 2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի հավաքականի դեմ կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղին։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին։ Այս մասին հայտնում է Գազետա ռու-ն:

«Շնորհակալ եմ Հայաստանի ֆեդերացիային ընձեռած հնարավորության համար։ Կփորձեմ խաղադաշտում ապացուցել իմ կայացվածությունը՝ ազգային հավաքականի մարզաշապիկով։  Հատուկ նշում եմ, որ այս որոշումն ամբողջությամբ իմ նախաձեռնությունն ու անձնական ընտրությունն էր»,- ասել է ֆուտբոլիստը։

Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» խաղացող է դարձել 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ԲԿՄԱ-ից, որի շրջանավարտ է։ Նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել Եվրոպայի 2020 թ. առաջնությանը:


© armedia.am