Հայաստանը՝ Եվրոպայում ամենահյուրընկալ երկիր. Euronews.travel

17:21     7 մարտի, 2023

Ըստ Euronews.travel կայքի Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է: Ուսումնասիրության համար հաշվի են առնվել տարբեր հանգամանքներ՝ սկսած տեղացիների  բարեհամբյուր վերաբերմունքից մինչև տուրիստական ենթակառուցվածքների առկայությունը, ինչպես նաև սահմանային ամենաքիչ սահմանափակումներ ունենալը:

Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով նաև ՊՈԱԿ-ի արգելոցներ և արգելոց- թանգարաններ կատարված այցելությունների վիճակագրությունը:

Այն է՝ 2023 թ․ փետրվարի տվյալներով ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28 %-ով։

2023 թ․ փետրվարին  այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 22942, որից   17852 -ը՝  վճարովի, 5090-ը՝  անվճար։

2022 թվականի նույն ժամանակահատվածի համար գրանցվել է  ընդհանուր

16420 այցելություն, որից վճարովի՝ 11832, անվճար՝  4588։


© armedia.am