Ֆրանսիական արհմիությունները խոստանում են նոր բողոքի ցույցեր անցկացնել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների

01:15     8 մարտի, 2023

Ֆրանսիական արհմիությունները մարտի 11-ին և 15-ին նոր բողոքի ցույցեր կանցկացնեն կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Այսպիսի հայտարարություն են արել երեքշաբթի օրը Intersyndicale միջմասնագիտական ​​ասոցիացիայի ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի կենսաթոշակային համակարգի բարեփոխման մասին իր օրինագիծը, հակառակ դեպքում գործադուլներն ու ցույցերը կշարունակվեն», - նշել է ասոցիացիան։

«Այսօր պատմական օր է. 3,5 միլիոն ֆրանսիացիներ իրենց բողոքն են հայտնել։ Սակայն իշխանությունը որևէ կերպ չարձագանքեց հանրային բողոքին։ Իշխանությունների լռությունը մեծ խնդիր է մեր ժողովրդավարության համար»,- ընդգծել է կազմակերպությունը։


© armedia.am